Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Վարազդատ Հարոյան. «Մակեդոնիայի միակ առավելությունն այն է, որ վաղը մենք խաղում ենք նրա դաշտում»

Սեպտեմբեր 04,2020 20:22

Սեպտեմբերի 5-ին կայանալիք ՈՒԵՖԱ ազգերի լիգայի «C» լիգայի 2-րդ խմբի Հյուսիսային Մակեդոնիայի հետ առաջին խաղին մասնակցելու նպատակով երեկ Սկոպյե ժամանած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը եւ թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը այսօր «Տոդոր Պրոեսկու» անվան ազգային մարզադաշտում մասնակցել են նախախաղային մամուլի ասուլիսին:

Վարազդատ Հարոյանը ի պատասխան լրագրողի հարցին ասել է, թե չի կարծում, որ վաղվա խաղում Մակեդոնիայի հավաքականը ֆավորիտ է: Նրա առավելությունը միայն այն է, որ խաղում է հարազատ հարկի տակ, իսկ իրենք՝ մրցակցի դաշտում: «Ծանոթ ենք Մակեդոնիայի հավաքականին, տեղյակ ենք, որ որակյալ երիտասարդ ֆուտբոլիստներ ունեն:»,- ասել է Հարոյանը:

Անդրադառնալով միմյանց  միջեւ կայացած նախորդ երկու խաղերին՝ նա հավելել, որ ֆուտբոլը սխալների խաղ է: «Առաջինում մենք սխալվեցինք, երկրորդում՝ նրանք: Ծանոթ ենք նաեւ Վրաստանի հավաքականին: Միայն Էստոնիային չենք ճանաչում, սակայն նրանց հետ էլ կծանոթանանք: Ընդհանրապես, կարծում եմ՝ մեր խմբում ֆավորիտներ չկան»,- ասել է ֆուտբոլիստը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930