Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջան» անունով պետություն երբեք գոյություն չի ունեցել․ ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգա

Նոյեմբեր 24,2026 12:57 Share
Աջակցեք aravot.am-ին

Փարիզի խաղաղության վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության նախագահ Ալիմարդան բեկ Թոփչիբաշևը 1920թ. նոյեմբերի 1-ին պաշտոնապես գրավոր դիմել է Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղար Էրիկ Դրամոնդին Ազգերի լիգային Ադրբեջանի անդամակցության խնդրանքով:

Հարկ ենք համարում նշել, որ Ազգերի լիգայի իրավահաջորդը ներկայիս ՄԱԿ-ն է։ Ցանկանալով դառնալ Ազգերի լիգայի անդամ՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդել ձեռք բերել միջազգային ճանաչում։

Ի պատասխան Ադրբեջանի դիմումի 106 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1920թ․ նոյեմբերի 24-ին, հրապարակած իր հուշագրում Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղարը, մասնավորաբար, գրել է․ «Հարկ է նշել, որ այս տարածքը (Ադրբեջանը – Ս. Հ.-Ջ.), զբաղեցնելով 40.000 քառակուսի մղոն (64.000 քառ. կմ – Ս․ Հ․-Ջ.) մակերես, երբեք պետություն չի եղել, այլ միշտ ընդգրկված է եղել ավելի մեծ տերությունների կազմի մեջ, ինչպիսիք են Մոնղոլիան, կամ Պարսկաստանը, իսկ սկսած 1813 թվականից՝ Ռուսաստանի կայսրությունը: «Ադրբեջան» անվանումն էլ, որն ընտրվել է նոր հանրապետության համար, հարևան պարսկական նահանգի անվանում է»։

Ահա նշված հուշագրի համապատասխան էջի լուսապատճենը.

Մեջբերումից պարզվում է, որ ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղարը դեռևս 106 տարի առաջ` 1920 թվականին, պաշտոնապես արձանագրել է, որ «Ադրբեջան» անունով պետություն երբեք գոյություն չի ունեցել, իսկ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակված Ադրբեջանի անունն էլ հարևան Պարսկաստանի նահանգներից մեկի անվանումն է։

Հարկ է նշել, որ սա այն Ադրբեջանն է, որի իրավահաջորդը հանդիսանում է ներկայիս Ադրբեջանը։ Բանն այն է, որ 1991թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիր, որով վերականգնել է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ․ ապրիլի 28-ը գոյություն ունեցած, միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Հանրապետության անկախությունը։

Ահա նշված հռչակագրի լուսապատճենը.


1991թ․ հոկտեմբերի 18-ին էլ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է նաև «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական ակտը, որի երկրորդ հոդվածով սահմանված է, որ Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918թ․ մայիսի 28-ից մինչև 1920թ․ ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը։

Ահա նշված սահմանադրական ակտի լուսապատճենը.

Փաստորեն, ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է 1918-1920թթ․ գոյություն ունեցած, հարևան Իրանի նահանգներից մեկի անվանումը յուրացրած և միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի իրավահաջորդը։

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30