Լրահոս
Պետության համը
Օրվա լրահոսը

«Մենք հազար ու մի գործ ունենք եւ մտասեւեռվել, բարդույթավորվել նրա անձից, համոզված եմ, ընդամենը նրա վառ երեւակայության արդյունքն է». Արփի Դավոյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Սեպտեմբեր 17,2020 15:28

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ պատրաստվում է «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով, այն հանձնաժողով, որը «Իմ քայլը» պատրաստվում է ստեղծել իր եւ Գեւորգ Պետրոսյանի հարցերը լուծելու համար:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, Արփի Դավոյանը, առանց իր թույլտվության լուսանկարելով իրեն ու տարածելով իր լուսանկարները՝ անցել է բարեկրթության եւ բարեվարքության բոլոր սահմանները:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Արփի Դավոյանն ասաց. «Նման նախաձեռնություն, որ «Իմ քայլից» լինի, Նաիրա Զոհրաբյանից չենք իմանա, կիմանանք ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից: Իսկ եթե Նաիրա Զոհրաբյանն ուզում է դիմել էթիկայի հանձնաժողով, պետք է առաջին հերթին հիմնավորի, ասի, թե կոնկրետ ինչու է դիմում, որ ես կարողանամ իր ասածը մեկնաբանել»:

Փոխանցեցինք, որ Նաիրա Զոհրաբյանը գտնում է՝ իրավունք չունեիք առանց իր թույլտվության լուսանկարել իրեն ու տարածել նկարները, մտասեւեռվել եք իր անձի ուղղությամբ ու ինչ-որ կանացի բարդույթներով է դա բացատրում իր նկատմամբ: Ի պատասխան՝ Արփի Դավոյանն ասաց. «Ուզում եմ խնդրել տիկին Զոհրաբյանին, որ այն, ինչ ինքը զգում է եւ մտածում է, չտարածի, չպրոյեկտի այլ մարդկանց, կոնկրետ այս պարագայում ինձ վրա: Քավ լիցի, ես նման խնդիրներ չունեմ, երբեւիցե չեմ ունեցել: Տիկին Զոհրաբյանն այս բառերն օգտագործում է, որ իր խոսքն ավելի ազդեցիկ լինի: Իհարկե, հաճելի է լսել գեղեցիկ հայերեն, բայց երբ նման բառապաշարով հանդես է գալիս՝ մտասեւեռվել, բարդույթներ, եւ այլն, կարծում եմ տիկին Զոհրաբյանը պիտի աշխատի իր վրա ու փորձի չկենտրոնանալ իր անձի վրա չափից ավելի: Երբ ինքը կենտրոնանում է իր անձի վրա, իրեն թվում է, բոլոր մարդիկ նույնպես կենտրոնանում են իր անձի վրա: Նման բան գոյություն չունի: Մենք բոլորս այնքան զբաղված ենք, որ կենտրոնանալ նրա անձի վրա եւ այսպես բարդույթավորվել, կարծում եմ, մեղմ ասած ծիծաղելի է: Գուցե նա մի քիչ չկարեւորի իր անձը եւ հանգիստ զբաղվի իր գործերով: Մենք հազար ու մի գործ ունենք եւ մտասեւեռվել, բարդույթավորվել նրա անձից, համոզված եմ, ընդամենը նրա վառ երեւակայության արդյունքն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930