Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը դիմելու է Էթիկայի հանձնաժողով՝ Արփի Դավոյանի հարցով. «Սույն տիկինը անցնում է բարեվարքության եւ բարեկրթության բոլոր սահմանները»

Սեպտեմբեր 16,2020 14:20

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել է՝ իր անձնական էջի համար: Տեսարանը բաց չթողնելով՝ Նաիրա Զոհրաբյանի նկարահանման գործընթացին սկսել է մասնակից լինել նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը, որը կողքից նկարել է գործընկերուհուն ու նկարները տարածել ֆեյսբուքում՝ հետեւյալ գրառմամբ. «Շուտով հիչքոքյան ժանրի մի աշխարհացունց տեքստով, ֆեյսբուքյան տիրույթում: Բաց չթողնեք»: Գրառումը հավանել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը, Տիգրան Կարապետյանը, Գեւորգ Պապոյանը եւ այլք:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Անկեղծ ասած երբեւէ չեմ անդրադարձել իմ հանդեպ կանացի խորը բարդույթներ ունեցող կանանց, որովհետեւ ինձ համար մարդկայնորեն հասկանալի են եղել իրենց բարդույթի դրդապատճառները, բայց սույն տիկինը անցնում է բարեվարքության եւ բարեկրթության բոլոր սահմանները: Ես անպայմանորեն դիմելու եմ էթիկայի հանձնաժողով, այն հանձնաժողովը որը, որքան հասկացա, «Իմ քայլը» պատրաստվում է ստեղծել օրենքի ուժով, իմ եւ Գևորգ Պետրոսյանի, ինչպես իրենք են հրապարակային նշում՝ հարցերը քննարկելու համար: Անպայմանորեն, այդ կնոջ՝ ինձ վերաբերող բազմաթիվ գրառումների մասով ես դիմելու եմ Էթիկայի հանձնաժողով, որովհետեւ որեւէ պարտավորություն չունեմ հանդուրժելու եւ ըմբռնումով մոտենալու կանացի լուրջ բարդույթներ ունեցող անձանց: Դա չի մտնում, որպես պատգամավոր, իմ պարտականությունների եւ լիազորությունների մեջ»:

Հետո Նաիրա Զոհրաբյանը հավելեց. «Ի դեպ, այս կնոջ վարքի վրա հրավիրում եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ուշադրությունը, եթե իհարկե այս գործելաոճը եւ իմ հանդեպ խորը եւ անանցանելի մտասեւեռումը համաձայնեցված չէ նշյալ անձանց հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930