Լրահոս
Օրվա լրահոսը

Իվետա Տոնոյան․ «Իրենց մանկության չկատարված երազանքները, անլիարժեքության բարդույթները բավարարելու, անհավասարակշիռ քայլի համար ընդունակ են ամեն քայլի»

Սեպտեմբեր 26,2020 00:13

«Պարոն Ծառուկանն ասաց, որ սա քաղաքական հետապնդում է եւ այն հանգամանքը, որ հարկ չէր համարել դատարան գնալ, մենք վստահ էինք, որ դատարանը կատարելու է իրեն տրված քաղաքական հանձնարարությունը, միջնորդությունը բավարարելու է։ Պարոն Ծառուկյանն իր թիմակիցներին հորդորեց չընկճվել, պայքարը ավարտին հասցնել, քաղաքական պատվերի հեղինակները պատասխանատվություն են կրելու»,-ԱԱԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին։

Նա հայտարարեց՝ սա քաղաքական հաշվեհարդար է։

«Այս ամսիներին պարոն Ծառուկյանը փորձ չի արել խոչընդոտել քննության ընթացքին, սակայն քանի որ սա քաղաքական պատվեր է, դատարանը թքած է ունեցել արդարադատության սկզբունքների վրա։ Իշխանությունը եւս մեկ անգամ ոտքերը սրբեց արդարադատության վրա եւ իրենց առաքելությունը փայլուն իրականցրեցին։ Սակայն պտուղները չեն մարսլեու, ես անձամբ խոստանում եմ»,-ասաց տիկին Տոնոյանը։

Նրա խոսքով՝ չի բացառում իշխանության կողմից անօրինական քայլերը․«Իրենց անձնական ամբիցիաները, մանկության չկատարված երազանքները, իրենց անլիարժեքության բարդույթները բավարարելու համար, իրենց անհավասարակշիռ քայլի համար ընդունակ են ամեն քայլի։ Նրանց դիմաց սակավ կենսագրություն ունեցող ուժ չէ, խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժն ենք, եւ թույլ չենք տալու անօրինական գործողություն»։

ԲՀԿ-ի օրակարգում, ինչպես ասաց տիկին Տոնոյանը, Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության հրաժարականն է։ Պատգամավորը բացառեց, որ Ծառուկյանի կալանավորումից հետո կուսակցությունից արտահոսք լինի։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930