Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԳՆ-ն որոշում է կայացրել հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին». Աննա Նաղդալյան

Հոկտեմբեր 01,2020 22:20

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի Խոսնակ Աննա Նաղդալյանը մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՀՀ ԱԳՆ-ն, քանի որ Իսրայելը այս օրերին էլ զենք է մատակարարում Ադրբեջանին, մասնավորապես լրատվամիջոցները հայտնում են՝ երկու բեռնատար օդանավ սեպտեմբերի 30-ին արդեն վայրէջք են կատարել Բաքվում, Աննա Նաղդալյանն այսպես արձագանքեց. «Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հստակ արտահայտվել է՝ վերջին անգամ հուլիսին: Այս հարցը մշտապես եղել է մեր երկկողմ օրակարգում:

Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է: Դիվանագիտական խողովակներով մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք այդ մասին, նշել, որ դա հատկապես ցավալի է այն ժամանակաշրջանում, երբ Ադրբեջան Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի և Արցախի դեմ: Փոխարենն այս օրերին, երբ միջազգային ողջ գործընկերները կոչ է անում Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների դադարեցման օգտին, իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումը Ադրբեջանին»:

Աննա Նաղդալյանը հայտարարեց՝ Իսրայելի այս դիրքորոշումը, այս գործելաոճը մեզ համար անընդունելի է հատկապես այս ժամանակաշրջանում ու նշեց. «Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀ ԱԳ նախարարությունը որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Իսրայէլի վարքն այս հարցում բացարձակ անընդունելի է: !
    Ինչ վերաբերում է Արմէն Սմբատեանին՝ նա առհասարակ դեսպան պիտի չնշանակուէր:

Պատասխանել Artur Lazarian

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031