Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել «Le Monde»-ի լրագրողներին իրենց կատարած կարևոր աշխատանքի համար և շուտափույթ ապաքինում մաղթել Ֆրանսիա մեկնելուց առաջ
Քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Արցախում ադրբեջանական հրետակոծության արդյունքում վիրավորումներ ստացած ֆրանսիական «Le Monde» թերթի 2 լրագրողներին, որոնք Արցախից տեղափոխվել էին Հայաստան։
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին իրենց կատարած կարևոր մասնագիտական աշխատանքի համար և շուտափույթ ապաքինում մաղթել Ֆրանսիա մեկնելուց առաջ։
Կոնֆլիկտային կամ պատերազմական/զինված հարձակումների ժամանակ մասնագիտական աշխատանք կատարող լրագրողները գտնվում են միջազգային պաշտպանության ներքո:
Նրանց աշխատանքն իրավիճակի վերաբերյալ անգնահատելի է օբյեկտիվ, համապարփակ տեղեկություններ, ապացուցողական տվյալներ ունենալու, լարվածությունը նվազեցնելու և մարդու իրավունքները երաշխավորելու նպատակով»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: