«Պինդ եղեք, սիրելի հայրենակիցներ, մենք չենք աղերսելու եւ չենք խնդրելու հրադադար: Պատերազմը սկսել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ վարում է արդեն Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Թովմասյանը վստահ է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի վրա առաջիկայում ճնշումներ են լինելու. «Արդեն պետք է կիրառված լինեին պատժամիջոցներ մի մարդու մասին, ով ասում է, թե Արցախի խնդիրը պատերազմի միջոցով պետք է լուծի»:
Անդրադառնալով այն փաստին, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ է կատարում՝ արգելված զինատեսակներից թիրախավորելով խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ Արթուր Թովմասյանը շեշտեց. «Եթե տղամարդ են, թող գան ճակատում կռվեն: Եթե հակառակորդը հրանոթի լեզվով է ուզում շարունակել խոսել, ապա համարժեք պատասխան կստանա, իսկ եթե ցանկություն լինի բանակցելու, ապա դա հնարավոր կլինի միայն բանակցային սեղանի շուրջն Արցախի ներկայությամբ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

















































