Այսօր Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկում է շախմատի Altibox Norway Chess միջազգային մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լեւոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Ալիռեզա Ֆիրուջան եւ Տարի Արյանը:
Վիճակահանությունը որոշել է առաջին տուրի զույգերին: Հայկական շախմատի առաջատարը խաղալու է Կարլսենի հետ, Տարին՝ Կարուանայի, Դուդան՝ Ֆիրուջայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                   