ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր մասնավորապես գրել է. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում: Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզված չէ:
Ներկայացնում ենք նրա այս գրառմանը հանրային գործիչների ֆեյսբուքում արված որոշ արձագանքներ.

Կարդացեք նաև
Ու երբ դրա մասին բարձրաձայնում ես, քեզ են մեղադրում, իբր «միասնականությանը» վնասում ես։ Իրենք չեն վնասում, իրենք չեն թիկունքի ու առաջնագծի բարոյա-հոգեբանական վիճակի վրա բացասաբար ազդում, այլ դու, որ արձանագրում ես նման բաները։ Ու երբ ես ասում եմ դրանց նմանները իշխանության համար հարմար պահի երկիրն էլ չեն ափսոսա զոհել, թերևս ոչ մի գրամ չեմ չափազանցնում։ Էլի եմ ասում, որ սա ես սրտի խորը ցավով, մռմռոցով եմ ասում։ Հեչ ժամանակը չի կարևոր գործերից կտրվել ու ներքին սենց տականքության մասին խոսելու։ Բայց չխոսել էլ չի լինում։
Ի դեպ, ավելացնեմ, որ մոտավորապես նույն կերպ էլ 1994-ին Ադրբեջանը պարտվեց ու էն ժամանակ կռվողները ու իրավիճակին հետևողները դա շատ լավ, իրենց աչքերով էլ տեսել են․ ձևերը գիտեն»:
Երեւանի ավագանիում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյան. «Օրըստօրե մի բան է ակնհայտ դառնում, որ միայն վարչապետը կարող է իրեն թույլ տա մերկացնել և թշնամուն փորձել առերևույթ ի ցույց դնել հավաքատեղիները, պաշտպանական շրջաններն ու մնացած ռազմական գաղտնիքները, միայն պրոիշխանական ՀԿ-ների ներկայացուցիչները կարող են դիրքերի գրավման և հանձնման մասին, ինչպես նաև տեղորոշման մասին լուրեր տարածել, միայն իշխանական որոշ ներկայացուցիչներ կարող են ցինիկ վարք դրսևորել, միայն պրոիշխանական ստատուս գրողները կարող են այս դժվարին իրավիճակում ազգին բաժանել «սևի ու սպիտակի», միայն վերոնշյալ թևերը կարող են ապակայունացնել ներքաղաքական ու ներհասարակական իրավիճակը, փոխարենը անդադար հանրությանը հրամցնելով պոպուլիզմ, PR, պաթոս…
Ընկերներ, դրա ժամանակը չի: Պետք է, որ գիտակցած լինեիք»:

Մի վիրավորի հայ զինվորի անունը։
Հերիք ա էլի պառակտում մտցնել, բոլ ա։
ՍՏՈՈՈՈՊՊՊ»:



















































