Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձ նախապատերազմական վիճակին անհնար է. Վերլուծաբանները ՀՀ, ՌԴ ու Ադրբեջանի մոսկովյան բանակցությունների մասին. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 10,2020 01:24 Share

Մոսկվայում մեկնարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների խորհրդակցությունները՝ մարդասիրական հրադադարի հաստատման շուրջ:

Վերլուծական շրջանակները քննարկում են, թե ինչ ակնկալիքներ կան զինադադարի շուրջ բանակցություններից, և որոնք են կողմերի համար ընդունելի սահմանագծերը: Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դե Վաալի կարծիքով իրավիճակը շարունակում է մնալ խնդրահարույց: Ըստ նրա՝ հասկանալի են հայկական կողմի անվտանգության և զինադադարի անհրաժեշտության մտահոգությունները: Միևնույն ժամանակ, ըստ նրա, հասկանալի են նաև ադրբեջանական կողմի ստատուս-քվոյի բացառման և ավելի ակտիվ քաղաքական գործընթացի անհրաժեշտության շուրջ տեսակետները: Կողմերի հռետորաբանությունը կարևոր խոչընդոտ է: Նա չբացառեց նոր արյունալի բախումներ մոտ ամիսներին:

«Հասարակությունների միջև ատելությունը լուրջ խնդիր է: Առաջնորդներն իրական զինադադարին զուգահեռ պետք է իրենց խոսքը կառուցեն զինադադարի հռետորաբանության վրա: Միջազգային հանրությունը ևս այստեղ ունի դերակատարում: Այն պետք է հստակ շեշտի կողմերին, որ ատելության հռետորաբանությունն անընդունելի է, և կողմերը պետք է ցուցադրեն, որ ի վիճակի են ապրել խաղաղ կողք կողքի»,- ասել է դե Վաալը:

Միջազգային հարաբերությունների հաստատության տնօրեն, եվրոպացի վերլուծաբան Նաթալի Թոչին գտնում է, որ կարևոր է հասկանալ, թե ինչ պայմանների պարագայում Բաքուն կդադարեցնի ռազմական գործողությունները: Միևնույն ժամանակ կարևոր է, որ դա ճանապարհ հարթի դեպի առարկայական խաղաղ բանակցություններ այնպիսի պայմանավորվածությամբ, որն ընդունելի լինի հայկական կողմի համար: Դեռևս պարզ չէ, ըստ նրա, թե որտեղ է անցնում երկու կողմերի համար ընդունելի սահմանը: «Ռուսաստանը շարունակում է մնալ միակ կողմը, որն ունի ամենահստակ պատկերացումներն այս կապակցությամբ»,- եզրակացնում է վերլուծաբանը:

Իր հերթին Քարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը վստահ է, որ Մոսկվայի համար սահմանագիծն է ջիհադիստների ներկայության հարցը հակամարտության գոտում: Դա կարևոր շարժառիթ է Մոսկվայի համար՝ ձգտելու կրակի դադարեցմանը, ուստի ՌԴ ճնշում կգործադրի երկու կողմերի վրա կրակի դադարեցման հարցում, գտնում է փորձագետը: Դրա հետ մեկտեղ նա վստահ է՝ վերադարձը նախապատերազմական ստատուս-քվոյին ընդունելի չէ Ադրբեջանի համար: «Մի քանի դատարկ գյուղերի գրավումն այս վերջին հարձակման ընթացքում բավարար չէ հաղթանակ հռչակելու համար, ուստի անհրաժեշտ է որևէ այլ բան ևս»,- ասում է Տրենինը:

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031