Կովկասի հարցերում մասնագիտացած բրիտանացի գրող և լրագրող Թոմաս դե Վաալը, ցանկանալով պարզել 1214-1261թթ. Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի ծագումը, նամակով դիմել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռոհան քոլեջի պրոֆեսոր, Կովկասի 13-րդ դարի պատմության մասնագետ Ռոբերտ Հյուսենին:
2001թ. հունվարի 10-ին պրոֆեսոր Ռ. Հյուսենը հանգամանալից պատասխան է ուղարկել Թոմաս դե Վաալին: Գիտնականը, հետազոտելով Հասան-Ջալալ-Դոլայի ծագումնաբանությունը, հանգել է այն եզրակացության, որ այն բացառապես հայկական է՝ այդ մասին, մասնավորապես, գրելով. «[Հասան-Ջալալի] նախնիները հայտնի են մինչև չորրորդ դարը` ներառելով հետևյալ ազնվական տոհմերը. հայրական կողմը` (1) Սյունիքի իշխանները (ավելի ուշ` թագավորները): Իր նախնիների հետ ամուսնացած իշխանուհիների գծով Հասան-Ջալալը սերում է (2) Բագրատունիների տոհմի հայոց թագավորներից (Անի մայրաքաղաքով), (3) Արծրունիների տոհմի Վասպուրականի հայոց թագավորներից (Վան մայրաքաղաքով), (4) Գարդմանի իշխաններից»:
Նկատի ունենալով պրոֆեսոր Ռ. Հյուսենի մեջբերված խոսքը՝ կարող ենք պնդել, որ Հասան-Ջալալ-Դոլան ազգությամբ հայ է:
Կարդացեք նաև
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ



















































