Լրահոս
Օրվա լրահոսը

Աննկարագրելի այս սխրանքը հավերժ կմնա որպես հերոսական մի էջ, նվիրաբերումի մի վառ օրինակ Հայ ժողովրդի փառքի պատմության մեջ. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Հոկտեմբեր 11,2020 14:38

Արցախի Հանրապետության հյուսիսային ուղղությամբ ընթացած ծանր մարտերում, ՊԲ ստորաբաժանումների և բանակի հրամանատարության ներքո գործող «Կամավորական շարժում» ՀԿ վաշտերի համատեղ գործողություններով, կասեցվել է թշնամու առաջխաղացումը հյուսիսային հատվածում և կայունացվել ռազմաճակատի գիծը:

Հետագայում հակահարձակման արդյունքում վերադարձվել է «Վարանգաթաղ» (Լուլասազ) ռազմավարական կարևորագույն նշանակության բարձունքը։

Աննկարագրելի այս սխրանքը հավերժ կմնա որպես հերոսական մի էջ, սերունդների համար՝ նահատակության, նվիրաբերումի մի վառ օրինակ Հայ ժողովրդի փառքի պատմության մեջ:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր խորին ցավակցությունն է հայտնում մեր սուրբ Հայրենիքն իրենց կյանքի գնով պաշտպանած և քաջաբար զոհված «Կամավորական շարժում» ՀԿ վաշտերի մարտիկների ընտանիքներին և հարազատներին։

Հավերժ փառք անմահացած մեր բոլոր հերոսներին:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031