Բազմաթիվ մեր հայրենակիցները ԱՄՆ-ի մայրաքաղաքում, Կապիտոլիումի առջեւ բողոքի խաղաղ ցույց են անցկացրել՝ մեղադրելով անկախ Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական-ահաբեկչական պատերազմը սանձազերծողներին:
Բողոքի ցույցը կազմակերպվել է ՀՅԴ Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղի ջանքերով:
Նրանք «Մենք ենք Արցախը», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Հաղ-թե-լու ենք», «Էրդողան՝ ոստիկան» վանկարկումներով ԱՄՆ վարչակազմից պահանջել են ճնշում գործադրել զավթողական նպատակներ որդեգրած ահաբեկիչների վրա եւ նպաստել Արցախում եւ Հայաստանի սահմաններում խաղաղության հաստատմանը:
Հանրահավաքի ավարտին մասնակիցները երգել են Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: