Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի ժամանակ նահատակվել է Շիրակի մարզի Հայրենյաց համայնքի բնակիչ, 18-ամյա ժամկետային զինծառայող Կարեն Կարապետի Մնացականյանը։

Ըստ նրա՝ Կարենը վարորդ էր. «Ցավոք, անօդաչու թռչող սարքի զոհ է դարձել մեքենայի մեջ։ Հազար ափսոս, շատ խելացի, կիրթ, դաստիարակված, աշխատող, թասիբով երիտասարդ էր, բոլոր ընկերներին հասնող, մեծահոգի անձ էր։

Կարդացեք նաև
9-րդ դասարանն ավարտեց մեր գյուղի դպրոցում, այնուհետև գնաց սովորելու Գյումրիի արհեստագործական քոլեջի ոսկերչական բաժնում։ Սովորեց նաև Գյումրիի ավտոդպրոցում, գնաց վարորդական դասընթացների, ավարտեց ու մեկնեց բանակ՝ հայրենիքին սուրբ պարտքը տալու։ Կարենը դպրոցական տարիներին հաճախում էր նաև Գյումրիի մարզադպրոց՝ բռնցքամարտի պարապմունքների», -հիշում է Հովհաննեսը։

«Մայրս միշտ ասում է՝ Կարենը շատ լավ մաթեմատիկա գիտի, խնդիրը կարդում ու միանգամից լուծում է, շատ շուտ է տրամաբանում, շատ կշռադատված էր։ Ոսկերչական բաժնում սովորելուց հետո էլ մատանիներ, վզնոցներ էր սարքում։ Տնեցիներին օգնում էր գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, շատ աշխատող էր։
Աչքերիս չեմ հավատում, որ Կարենը չկա․․․ Հազար ափսոս, ցավում եմ շատ, տա Աստված մեր հաղթանակով արագ ավարտվի այս պատերազմը, էլ ոչ մի զոհ չունենանք, անողոք, անսիրտ Ադրբեջանն ու Թուրքիան էլ զսպվեն, մի քիչ խելքի գան․․․»,-ասում է Հովհաննես Սարգսյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

















































