Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են՝ հակառակորդին պատճառելով զգալի թվով կորուստներ»

Հոկտեմբեր 22,2020 22:33

«Այսօր օրվա ընթացքում հակառակորդը ողջ Արցախյան սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները՝ տարբեր ուղղություններով: Ակտիվ է եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական եւ հարավային ուղղությունները: Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ, այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են ըստ էության տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ` փոքր բնակավայրեր, ճանապարհային հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են»,-նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով, հարավում շարունակվում են մարտերը, տարբեր հատվածներում հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես արեւմուտք, այնպես էլ հյուսիս եւ հյուսիս արեւմուտք: «Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են՝ որոշ տեղերում հակառակորդին պատճառելով զգալի թվով կորուստներ, այդ թվում նաեւ զրահատեխնիկայի: Հիմնական մարտական գործողություններն ընթանում են հրետանային համազարկերի, հրետանային միջոցների, նվազագույն հետեւակի կիրառությամբ: Այսօր որոշ հատվածներում կիրառվել են օդային հարձակողական միջոցներ, մասնավորապես դասական մարտավարական օդուժ: Ինչպես Պաշտպանության բանակը հայտնեց, խոցվել է եւս մեկ թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարք: Հիմնականում այսպիսին է իրավիճակը»,-ներկայացրեց Արծրուն Հովհաննիսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031