53 տարի առաջ՝ 1967 թվականի նոյեմբերի 1-ին, Ստեփանակերտում տեղադրվեց «Մե՛նք ենք, մեր լեռները» հուշարձանը:
Ազգային հավաքական խորհրդանիշ դարձած տուֆակերտ հուշարձան-կոթողի հեղինակն է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը:

Սխեմատիկ և երկրաչափական լուծումներով ստեղծված կնոջ և տղամարդու մեծադիր այդ դիմաքանդակները երբեմն համեմատվում են Արարատի մեծ ու փոքր գագաթների հետ:
«Մե՛նք ենք մեր լեռները» հուշակոթողի շինարարությանը և տեղադրմանը դեմ է եղել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը՝ հատկապես անընդունելի համարելով դրա տեղադրումը Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում: Այդուհանդերձ, 1967 թվականի նոյեմբերի 1-ին հուշարձանը տեղադրվեց և կանգուն է առ այսօր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ


















































