Լրահոս
Օրվա լրահոսը

System Of A Down-ը 15 տարվա մեջ առաջին անգամ նոր երգեր է թողարկել՝ նվիրելով Արցախին

Նոյեմբեր 06,2020 11:50

System Of A Down խումբը 15 տարվա մեջ առաջին անգամ նոր երգեր է թողարկել, որը նվիրված է Արցախի դեմ Ադրբեջանի  սանձազերծած ագրեսիային։ Այս մասին խումբն հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում։

«Մենք՝ որպես System Of A Down, 15 տարի անց նորից միասին երգ ենք թողարկել։ Դա անհրաժեշտ էր անել հենց այս պահին, քանի որ մենք՝ չորսս, մեկ ձայնով շատ կարևոր բան ունենք ասելու։ Այս երկու երգը, որ թողարկել ենք, (Protect The Land, Genocidal Humanoidz) մեր մշակութային հայրենիքի՝ Արցախի և  Հայաստանի դեմ սարսափելի և ծանր պատերազմի մասին է»,- գրել է խմբի մենակատար Սերժ Թանգյանը։

«Ադրբեջանում՝ Ալիևի, իսկ Թուրքիայում՝ Էրդողանի կոռումպացված ռեժիմները ոչ միայն ուզում են Հայաստանն ու Արցախն իրենց տարածքը հայտարարել, այլ նաև անպատիժ ցեղասպանություն են իրականացնում մարդկության և վայրի բնության դեմ։ Նրանց հույսն այն է, որ աշխարհը խիստ զբաղված է Covid-ի, ամերիկյան ընտրությունների և քաղաքացիական անհանգստությունների թեմաներով։

SOAD-ի  համար սա աննախադեպ առիթ էր մի կողմ թողնել ամեն  բան և որպես 4 հայ տղաներ միասնական հանդես գալ մեր երկրի պաշտպանությամբ»,- հայտնել են խմբից։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30