Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի սահմաններն այսօր անվտանգ չեն». Մեղրիում ցավագին են ընդունել Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը

Նոյեմբեր 11,2020 20:11

«Հիշում եմ, ինչպես էր 1992-ին ռմբակոծվում Մեղրին, ինչպես էիք նկուղներում անցկացնում, բայց անգամ այն ժամանակ, ես չեմ տեսել այն ժամանակվա Հայաստանի ղեկավարության կողմից Մեղրիի փոխանակման կամ Մեղրիի հարցն օրակարգ բերելու որեւէ միտում, քննարկում: Հրապարակային դիսկուրս չի եղել: Մեղրիի փոխանակման տարբերակը եղել է Քոչարյանի ժամանակ: Հիմա էլ՝ սա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց լրագրող Թագուհի Հակոբյանն, ով Մեղրիից է: Նա հետեւել է Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի ստորագրած համաձայնությունից հետո սոցիալական ցանցերում եղած մեկնաբանություններին, որ այսպիսով թուրք-ադրբեջանական տանդեմը ստացավ այն, ինչը չկարողացավ ստանալ անգամ «հոկտեմբերի 27»-ի միջոցով:

Հիշեցնենք, այդ համաձայնության 9-րդ կետի համաձայն, ՀՀ-ն Ադրբեջանին հնարավորություն է ընձեռում Մեղրիի տարածքով Նախիջեւանի հետ կապ հաստատելու համար. «Հայաստանի հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»

«Ես չգիտեմ՝ ինչպե՞ս են պատկերացնում համակեցությունը, միեւնույն ճանապարհով գնալը-գալը: Այդ անվտանգության երաշխիքները ի՞նչ կարող են տալ սյունեցիներին, որքանո՞վ մարդիկ կշարունակեն, կցանկանան… Ընդհանրապես, իրենց անվտանգության երաշխիքներից ելնելով արդյոք չե՞ն լքի Սյունիքը: Տեսնում ենք՝ Դավիթ Բեկն էլ է ռմբակոծվում, Տավուշի մարզը, Գեղարքունիքի մարզը. ես ավելի համապարփակ եմ դիտարկում դա, որովհետեւ Հայաստանի սահմաններն այսօր անվտանգ չեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Մեղրիում բնակվող իր հարազատները շատ ցավագին են ընկալել այս համաձայնությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30