Կոչ ենք անում ստեղծել համակարգող մարմին՝ բախումներից խուսափելու, ինչպես նաև դրանց դեպքում հետագա անցանկալի զարգացումները չեզոքացնելու նպատակով. Ազգային-ժողովրդավարական բևեռ
Նոյեմբեր 12,2020 16:16
Հանրապետությունում ստեղծվել է լարված ու բախումնավտանգ իրավիճակ:
Բախումներից խուսափելու, ինչպես նաև դրանց դեպքում հետագա անցանկալի զարգացումները չեզոքացնելու նպատակով բոլոր կողմերին կոչ ենք անում ստեղծել համակարգող մարմին:
Այդ մարմնի մեջ առաջարկում ենք ընդգրկել երկուական ներկայացուցիչներ 17 կուսակցություններից, Ազգային-ժողովրդավարական բևեռից, Իմ քայլը դաշինքից, ինչպես նաև ՀՀ նախագահի ապարատից:
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: