Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթն ազատ արձակվեց

Նոյեմբեր 16,2020 19:55

«Երկաթ, երկաթ»,- քիչ առաջ այս վանկարկումների և ծափողջյունների ներքո ԱԱԾ մեկուսարանից դուրս եկավ ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

Նա միանգամից գնաց Ազատության հրապարակ՝ միանալու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի մասնակիցներին: Բոլոր հավաքվածներին ևս հորդորեց գնալ Ազատության հրապարակ:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվածներից էր նաև Աշոտ Մինասյանը:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Հիշեցնենք՝ Աշոտ Մինասյանին ԱԱԾ և Դատախազության վճռական ցանկությամբ կալանավորելու միջնորդության քննությունը, տեղի պետք է ունենար այսօր՝ ժամը 17:00-ին Շենգավիթ նստավայրում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30