Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը՝ Իրանում հայ զինվորների ներկայության մասին տարածված լուրերի մասին

Նոյեմբեր 19,2020 21:50

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը իր զորակցությունն է հայտնում վերջին պատերազմի զոհերի և անհայտ կորածների ընտանիքներին և տեղեկացնում է, որ դեսպանատունը նաև հետամուտ է լինում  Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում մի շարք հայ զինվորների ներկայության մասին տարածված չհաստատված լուրերին:

Դեսպանությունն այս պահին չի կարող հաստատել այս լուրը, սակայն իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները կհայտարարվեն առաջին իսկ հնարավորության դեպքում:

Դեսպանությունը իր կարեկցանքը  հայտնելով նշված զինծառայողների ընտանիքներին` խնդրում  է, որպեսզի  ընտանիքները զերծ մնան ուղղակիորեն դեսպանատուն դիմելուց և խնդրին հետամուտ լինեն ՀՀ կառավարության պատկան մարմինների միջոցով:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30