Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամները և ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը քննարկեցին նաև պատերազմի ավարտից ի վեր տարածաշրջանում ստեղծված նոր ստատուս քվոն

Նոյեմբեր 27,2020 16:20

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամներ Արթուր Մանուկյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Սարգիս Գրիգորյանը և ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպում են ունեցել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխեմերսի հետ:

Հանդիպման ընթացքում ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանը ցանկանում է Նիդերլանդների հետ հարաբերությունները զարգացնել բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, ինչի վկայությունն է նաև Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացումը: Քննարկվեցին նաև պատերազմի ավարտից ի վեր տարածաշրջանում ստեղծված նոր ստատուս քվոն, որ ձգտում է դառնալ հարավկովկասյան նոր աշխարհակարգ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց նաեւ երկրում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ քայլերի, այդ թվում արտահերթ գործընթացների անհրաժեշտությանը:

Դեսպան Սխեմերսը շնորհակալություն է հայտնել հրավերի և հանդիպման կազմակերպման համար, վստահեցնելով, որ կանի ամեն հնարավորը երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու և հարաբերություններն առավել սերտացնելու համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի տնտեսության մեջ նիդերլանդական ընկերությունների ներկայացվածության ընդլայնումը, այլ  ոլորտներում փոխանակումների աշխուժացումը, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումներին տալ կանոնավոր բնույթ։

Հանուն Հանրապետության կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30