Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրած 2020թ-ի համաձայնագրի 9-րդ կետով տարածաշրջանում նախատեսվում է բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաարգելափակում, այդ թվում ըստ էության, ենթադրվում է, որ պիտի վերագործարկվի նաեւ Կապան–Երեւան երկաթուղին։
Մեղրի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը հայտարարել էր, որ օրերս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության աշխատակիցները՝ ռուս սահմանապահների հետ եղել են Մեղրիում։ Սյունիքի մարզպետարանից էլ մեզ տեղեկացրել էին, որ իրենք տեղյակ չեն ու ոչինչ չեն կարող ասել, քանի որ մարզպետարանում «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատողները չեն եղել։

Գլխավոր տնօրենին խնդրել էինք նաեւ պատասխանել, թե մոտավորապես ինչ ժամկետներում կաշխատի երկաթուղին։ «Մեր ընկերությունը չի տիրապետում երկաթուղու գործարկման ժամկետներին»,-նշել է գլխավոր տնօրենը պատասխանի մեջ։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































