Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզի յոթ գյուղերը Ադրբեջանին հանձնելու լուրերը կեղծ են. մարզպետ

Նոյեմբեր 27,2020 20:07

Այն լուրը, որ Տավուշի մարզի յոթ գյուղերը հանձնվելու են թշնամուն՝ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին պաշտոնապես հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Վերջինս մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի խոսքը` վստահեցնելով, որ Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:

Վերջիններս ժողովրդին հորդորել են չտրվել սադրանքների, իսկ ԶԼՄ- ներից պահանջել  չխեղաթյուրել փաստերը:

Նշենք, որ ըստ ադրբեջանական բլոգերների տարածած տեղեկությունների` նոյեմբերի 10-ին կնքված հայտարարությամբ, Ադրբեջանին պետք է հանձնվի նաև «Ղազախի շրջանի 7 գյուղ» (Տավուշի սահմանային գյուղեր)։

Տեղեկության համաձայն՝ իբր Ադրբեջանին են հանձնվելու Տավուշի Սոֆուլու, Բարխուդարլը, Բաղանիս Այրում, Ղըզըլհաջըլը, Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար և Խեյրիմլի գյուղերը։

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30