Լրահոս
Օրվա լրահոսը

Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝  89.1 քմ մակերեսով 2 տարածք. Գլխավոր դատախազություն

Սեպտեմբեր 15,2026 13:25 Share

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2026 թվականի օգոստոսի 3-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ենոքավան համայնքի իրավահաջորդ Իջևան համայնքի և ֆիզիկական անձի՝ 2017 թվականի մայիսի 10-ին կայացված աճուրդային վաճառքներն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջներով:

Հայցի քննության ընթացքում առաջարկվել է հաշտության համաձայնություն, որը Դատարանի 2026 թվականի օգոստոսի 21-ի վճռով հաստատվել է:

Դատարանի կողմից հաստատված և օրինական ուժի մեջ մտած հաշտության համաձայնության հիման վրա, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին և սեպտեմբերի 14-ին Իջևան համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական շենքի՝ Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի 1-ին փողոց 41 շենք 1 և 2 հասցեներում գտնվող՝ 63.4 քմ և 25.7 քմ մակերեսով տարածքների և դրանց զբաղեցրած  0.0545 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930