Այսօր լոռեցիները եւս միացան հանրապետության տարբեր քաղաքներում վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարներին:


Կարդացեք նաև
«Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը, ով նաեւ մարզպետարանի է նախկին աշխատակից է, կոչով դիմեց իր նախկին կոլեգաներին, որպեսզի հրաժարվեն իրենց զբաղեցրած պաշտոններից. «Այսօր մենք մարզպետարանի մուտքը փակել ենք մի նպատակով: Վարչակազմի մի մասը, անբարեխիղճ ձեւով, նույնիսկ պատերազմական դրության ժամանակ ստացել են պարգեւավճարներ: Մենք համարում ենք, որ ձեր աշխատանքի գնալը խիստ վտանգավոր է մեր պետության եւ պետության տնտեսության համար: Դրա համար հույս ունենք, որ եթե դուք չգնաք աշխատանքի, միգուցե այդ ավելորդ պարգեւավճարները, նույնիսկ այս պետության ծանր ժամանակ չեք ստանա»:

Ելույթները պարբերաբար ընդմիջվում էր՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր» վանկարկումներով: Հավաքվածների մի մասն էլ զուգահեռ սկսեց վանկարկել՝ «Նիկոլ վարչապետ»: Արդյունքում՝ նրանց միջեւ սկսվեց ծեծկռտուք, ինչին միջամտեցին հավաքված ոստիկանության աշխատակիցները:
Դաշնակցության ներկայացուցիչ Արմենուհի Կյուրեղյանը կատարվածը որակեց սադրանք. «Անձամբ չեմ ճանաչում, բայց համոզված եմ, որ նրանք Վանաձորից չէին: Վանաձորը փոքր քաղաք է, մենք մեկս մյուսիս գոնե դեմքով ճանաչում ենք: Բայց անկախ նրանից, իրենց ով էր ուղարկել, ինքնակամ ենք եկել, թե ոչ,ա մեն դեպքում այսօր Հայաստանում առկա է այն բուռն մթնոլորտը, որը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»:

Մանրամասները՝ տեսանյութերում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ






















































