Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ատոմակայանի թափոնները շաղ չտվեցին թուրքերի վրա։ Առաջին օրից եմ ասել»․ Բագրատյան. «Ա1+» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2020 20:45

«Ա1+». ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ Ազգային ժողովը, ուզի-չուզի, պետք է Վազգեն Մանուկյանին ընտրի վարչապետ, քանի որ, իր ներկայացմամբ, 17 կուսակցությունների շարժման հետևորդներն ավելանում են։

Հ․Բագրատյանի պնդմամբ Ն․Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանն ամեն ինչ արել են, որ բանակը պատերազմում չհաղթի։ «Օրինակ՝ ատոմակայանի թափոնները շաղ չտվեցին թուրքերի վրա։ Առաջին օրից եմ ասել»,- ասում է նա։

Անդրադառնալով Հադրութի Հին թաղեր և Խծաբերդ գյուղերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուն, ասում է՝ Արցախի բանակը պետք է հսկի Արցախին։ Իսկ ռուս խաղաղապահների առկայությունը չի նշանակում, որ մենք մեր սահմանը չպետք է պաշտպանենք։

«Խաղաղապահները չեն եկել կռվելու, եկել են բաժանելու։ Չգիտե՞նք, որ Ադրբեջանը գյուղ առ գյուղ խախտելու է, և խաղաղապահները մեր գյուղերը պաշտպանող չեն, նրանք մեր և ադրբեջանական զորքը բաժանելու համար են։ Ռուս խաղաղապահները պոստ են դնելու 30-40 կմ մեկ և կուզենան ասֆալտի վրա լինել։ Պոստերի միջև տարածքը Արցախի ՊԲ-ն պետք է պահի։ Նրանք ունեն ընդամենը 1960 հոգի, և այսօր ասում են, առնվազն պետք է կրկնապատկել։ Ի դեպ որքան շուտ դա անեն, այնքան լավ»,- ասում է Հ․Բագրատյանը։

Վերջինիս ներկայացմամբ, Ադրբեջանը զրահամեքենա ու տանկեր է հասցրել Հին թաղեր և Խծաբերդ գյուղերի մոտ, մինչդեռ, հայկական կողմը չի կարող դա անել՝ տեղանքը թույլ չի տալիս, համապատասխան ճանապարհներ չկան։

Հ․Բագրատյանը նաև հավելում է, թե Ադրբեջանի տակ անցած տարածքներում Արցախը կորցրեց 110 մգվտ հզորության ՀԷԿ-եր։ Հեկտարներով վարելահողեր, որոնք ապահովում էին ոչ միայն Արցախի հացի ողջ պաշարը այլև Հայաստանի 2 ամսվա հացի պաշարը։ Իսկ մնացած հնարավորությունները կբավարարեն Արցախի ցորենի պաշարի ընդամենը 1/3-ը։

Մանրամասները՝  տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031