«Ոչ միայն Արցախում, այլեւ ՀՀ սահմաններին պատրաստվեք նույն մոտեցումները տեսնել, մի բան էլ ավելին: Նրանք գնալու են մինչեւ իրենց վերջնական նպատակ, որը բոլորին է հայտնի»,-«Հոդված 3» մամուլի ակումբի առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով փաստին, որ Արցախի հարցով եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել դրա կետերը եւ տարածքային հավակնություններ ներկայացնել ոչ միայն Արցախին, այլ ՀՀ-ին:
Թեւան Պողոսյանի խոսքով՝ եռակողմ հայտարարությունը ստորագրած ՀՀ գործադիրի ղեկավարը կրում է իր բաժին պատասխանատվությունը դրա համար. «Բա ստորագրությունը որ դրել ես, չես մտածո՞ւմ հետո ինչ ես անելու, քարտեզներին չես նայե՞լ: Հիմա մենք ինչի՞ վրա ենք զարմանում, որ թշնամին ինչ-որ բան է ուզո՞ւմ: Այն ստորագրած ամեն կողմ իր երազանքն ունի»:

Քաղաքագետի բնորոշմամբ. «Անգամ չենք տեսել՝ հայկական կողմը ստորագրությունը դրե՞լ է այդ փաստաթղթի տակ, չգիտենք՝ գրավոր եւ բանավոր այլ գաղտնի պայմանավորվածություններ կա՞ն: Մեր հետ ազնիվ չեն: Ապաշնորհ, պարտվողական ղեկավարություն ունենք, դրա համար էլ այս օրին ենք: Շուռնուխի գյուղապետն էլ կոչ է անում գալ ու գյուղը պաշտպանել: Պատկերացրեք՝ ի՞նչ վիճակի ենք հասել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































