Եռօրյա սգի առիթով այսօր Գլենդելում բողոքի լուռ ցույց տեղի ունեցավ՝ «խոսում են պաստառները» խորագրով: «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Փաշինյա՛ն, մեր զինվորների արյունը քո ձեռքերին է» բովանդակությամբ պաստառները եւ զոհված զինվորների լուսանկարները փակցվել էին Հայաստանի հյուպատոսության շենքի ճաղավանդակներին:


Արթուր Սահակյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցը շարունակելու են վաղը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































