Եռօրյա սգի առիթով այսօր Գլենդելում բողոքի լուռ ցույց տեղի ունեցավ՝ «խոսում են պաստառները» խորագրով: «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Փաշինյա՛ն, մեր զինվորների արյունը քո ձեռքերին է» բովանդակությամբ պաստառները եւ զոհված զինվորների լուսանկարները փակցվել էին Հայաստանի հյուպատոսության շենքի ճաղավանդակներին: Գլենդելում բնակվող լրագրող Արթուր Սահակյանն ասաց, որ իրենց ցույցը փորձել է խոչընդոտել գլենդելահայերից մեկը՝ Անդրանիկ Դովլաթյանը, որը փորձել է բարձրախոսով խոչընդոտել ցույցը: Սակայն ոստիկանները թույլ չեն տվել: Հյուպատոսության շենքի մոտ էին հավաքվել մեկ տասնյակից ավելի գլենդելահայեր:
Արթուր Սահակյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցը շարունակելու են վաղը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: