«Ես մասնակցում եմ գործադուլին, և այստեղ են նաև իմ մյուս գործընկերները»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Նա տեղեկացրեց՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստն, ըստ էության, չի կայացել, քանի որ փաստաբանները մասնակցում են գործադուլին: Միհրան Պողոսյանի հաղորդմամբ՝ պաշտպանների բացակայությամբ չի կարող դատական նիստը շարունակվել:
Հիշեցնենք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), պետք է տեղի ունենար սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: