Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Շախմատի կանանց Գրան Պրին հետաձգվել է

Հունվար 07,2021 19:35

ՖԻԴԵ-ն եւ Ջիբրալթարում շախմատի կանանց Գրան Պրիի կազմակերպիչները որոշել են մրցաշարը հետաձգել ավելի ուշ ժամանակ: Այս որոշումը կայացվել է Ջիբրալթարում կորոնավիրուսի համաճարակի զարգացմամբ, որտեղ հիվանդացածների քանակը վերջին շաբաթներին նկատելիորեն ավելացել է: Երկրում հայտարարվել է հունվարի 2-ից ուժի մեջ մտնող  նոր մեկուսացման մասին, ինչը կտեւի առնվազն մինչեւ հունվարի 16-ը:

Կանանց Գրան Պրին նախատեսված է անցկացնել հունվարի 17-ից 29-ը: Որպեսզի հնարավոր լինի ապահովել մասնակիցների եւ մրցաշարը սպասարկող թիմի բոլոր անդամների անվտանգությունը, որոշվել է Գրան Պրին հետաձգել առնվազն մինչեւ փետրվարի վերջ, եթե ստեղծված իրավիճակը թույլ տա այն կազմակերպել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031