Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ շախմատիստները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում

Նոյեմբեր 01,2026 18:58 Share
Աջակցեք aravot.am-ին

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման նոյեմբեր ամսվա ցուցակը։

Տղամարդկանց 100-յակում Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ։ Հայկ Մարտիրոսյանը 48-րդն է, Շանթ Սարգսյանը՝ 72-րդը, Արամ Հակոբյանը՝ 77-րդը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը հանգրվանել է 83-րդ հորիզոնականում։ 100-յակում են նաեւ մեր հայրենակիցներ, սակայն ԱՄՆ դրոշի տակ խաղացող Լեւոն Արոնյանը՝ 20-րդ հորիզոնական, եւ Սամուել Սեւյանը՝ 40-րդ։

Հայկ Մարտիրոսյանը

Կանանց մեջ Մարիամ Մկրտչյանը (գլխավոր լուսանկարում) 34-րդ տեղում է։ Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 68-րդ, Լիլիթ Մկրտչյանը՝ 76-րդ հորիզանականը։

Մեր հայրենակից Կարինա Համաբարձումովան՝ Ռուսաստանից, 73-րդն է, իսկ Տաթեւ Աբրահամյանը՝ Միացյալ Նահանգներից՝  96-րդը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել