Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը չմտավ ԵԽԽՎ օրակարգ

Հունվար 25,2021 18:25 Share
Աջակցեք aravot.am-ին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում չընդգրկվեց հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը:

Լիագումար նիստի ընթացքում
հայ ռազմագերիների վերադարձի անհիմն ձգձգման վերաբերյալ հրատապ քննարկում կազմակերպելու առաջարկ էր ներկայացվել: Սակայն առաջարկը մերժվեց վեհաժողովի պատվիրակների մեծամասնության կողմից, հետևաբար այն չի ներառվի օրակարգում:

Հիշեցնենք՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկեց ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու մասին առաջարկին:

Այս հարցով ԵԽԽՎ-ում հրատապ քննարկում կկազմակերպվի չորեքշաբթի օրը: Մի շարք պատվիրակներ վիճարկում են ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների հարցը: Վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկեց այս հարցով հրատապ քննարկման անցկացմանը: Այն տեղի կունենա հինգշաբթի օրը՝ հունվարի 28-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել