Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները արտաքին գործերի նախարար Արա Այվազյանից հետաքրքրվեցին՝ արդյոք տեղյակ է, թե ինչ նոր հայտարարության մասին էր խոսում երեկ ԱԺ-ում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն, ըստ էության, վերաբերում էր Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածին:
Հարցին ի պատասխան նախարարն ասաց, «Ես միայն տեղյակ եմ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններից»:
Թե ինչպես է ստացվում, որ նախարարը տեղյակ չի լինում նման հարցերից, արդյոք մտահոգիչ չէ՞, որ արտաքին գործերի նախարարը տեղյակ չէ այդ փաստաթղթի մասին, վերջինս պատասխանեց. «Ես ասացի՝ տեղյակ եմ միայն նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարություններից: Արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանատու է արտաքին ոլորտի վերաբերյալ եւ պատասխանատու է այդ մասով, մեր ոլորտին վերաբերող գործառույթները մենք կատարում ենք լիարժեք»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: