Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «Այո՛, հանձնում էր՝ առանց մեր ծաղիկ երիտասարդների արյան, տալիս էր՝ ամբողջական Արցախը պահելով, տալիս էր՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա»

Փետրվար 17,2021 23:33

ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը տարատեսակ մեկնաբանությունների առարկա դարձավ։

1994 թվականին մեր Հաղթական Բանակն ազատագրեց 7 շրջան՝  ապահովելու համար  Արցախի անվտանգությունը, ինչպես նաև հիմք ստեղծելով բանակցությունների, փոխզիջումների միջոցով Արցախի կարգավիճակը որոշելու համար։ Այն Արցախի խնդիրը լուծելու կարևորագույն կռվանն էր։

Այո՛, հրապարակի վրա կար 5+2 բանաձևը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երկարամյա բանակցությունների, առաջարկությունների արդյունքն էր։ Այդ տարբերակով՝  առանց պատերազմի, առանց ավելի քան 5000 զոհի և 10 հազար վիրավորի, հազարավոր անհետ կորածների և գերեվարվածների, առանց Շուշին ու Հադրութը հանձնելու և Արցախն անդամահատելու, դիվանագիտական ճանապարհով Կազանում լուծումներ էր առաջարկվում Արցախի անկախության ճանապարհը բացելու համար, սակայն Ադրբեջանը հրաժարվեց /ինչին ալիևը  օրերս նույնպես անդրադարձավ/։

Հիմա մեզ մոտ «հրճվում» են, թե Սարգսյանն էլ էր տարածքները հանձնում։ Սակայն, հարց է ծագում․ եթե  դուք մերժել եք նախկիններին, սկսել եք ձեր սեփական կետից, ինչու՞ եք այդպես խանդավառությամբ շուռումուռ տալիս Նախագահ Սարգսյանի հանգիստ, հավասարակշռված և անաչառ խոսքը։  Այո՛, հանձնում էր՝ առանց մեր ծաղիկ երիտասարդների արյան, տալիս էր՝ ամբողջական Արցախը պահելով, տալիս էր՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա, հանրաքվեի միջոցով՝  Արցախի վերջնական անկախությունը կանխորոշելու նպատակով։

Եվ ինչպես մեծն վիպասան Րաֆֆին  է նշում․ «Պետք է փայտից շինած գլուխ ունենալ և այդ ամենապարզ ճշմարտությունները չհասկանալ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728