Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ կապ ունի, թե անչափահաս երեխաներ ունեն և օրենքով նրանց ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել»․ դատարանի նախագահը դատավորին փորձում էր պատվեր իջեցնել․ Վահագն Վարագյան

Փետրվար 21,2021 11:45

ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան գրառումները․

«Քիչ առաջ ընկերներիս հետ սրճարանում էի: Մի մարդ, իրար խառնված, հեռախոսով վիճաբանում էր այնպես, որ հնարավոր չէր չլսել, թե ինչ է խոսում: Ողջ սրճարանն էր լսում, թե ինչպես է հեռախոսի մեջ գոռում․ «Ինչ կապ ունի, թե անչափահաս երեխաներ ունեն և օրենքով նրանց ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, պետք է նստեն, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»:

Կողքի սեղանից ծանոթներս ասացին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մկրտչյան Արթուրն է: Համացանցում գտա նաև լուսանկարը: Եվ, քանի որ զուգադիպությունների չեմ հավատում, կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերվում էր հայտնի ֆեյքի գործով ձերբակալված 4 անձանց ամեն գնով նստացնելուն:

Կարելի է առնվազն ենթադրել, որ դատարանի նախագահը դատավորին փորձում էր պատվեր իջեցնել՝ ամեն գնով նստացնելու պատվեր: Եվ սա ևս մեկ լրացուցիչ փաստարկ է, որ հանրությանը քաջածանոթ Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը քաղբանտարկյալներ են»:

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ իմ երեկվա ֆեյսբուքյան գրառումից հետո տարբեր իրավապաշտպաններ, լրագրողներ ինձ հարցեր են ուղղում երեկվա դեպքի հետ կապված։

Ամենայն պատասխանատվությամբ և հստակ գիտակցելով, թե ինչ ծանր հանցագործության մասին է խոսքը, պնդում եմ, որ երեկ ժամը 22:00-23:00 հատվածում Իսահակյան փողոցի վրա գտվող Տրիումֆ կաֆեում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը բորբոքված հեռախոսի մեջ գոռում էր՝ «Ինչ կապ ունի, որ որ երեք անչափահաս երեխա ունի ու օրենքով նրան ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»:

Արթուր Մկրչտյանի կողմից երեկ այդ ժամին Տրիումֆ կաֆեում գտնվելու և իրար խառնված եղանակով հեռախոսով խոսալը, սեղանից սեղան քայլելը կարող են հավաստել ոչ միայն իմ հետ միաժամանակ եղած իմ ընկերները, այլև Տրիումֆ կաֆեում տեղադրված տեսախցիկները։
Ավելին, բավարար է ստուգել, թե երեկ ժամը 22:00-ից հետո երեք անչափահաս երեխաներ ունեցող որ անձն է կալանավորվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, և պարզ կդառնա, թե որ անձն է ապօրինի բանտարկվել Արթուր Մկրտչյանի ուղղակի հանձնարարությամբ։

Այս փաստերի շուրջ ես պատրաստ եմ հարցաքննվեմ ցանկացած քննչական մարմնում։ Միաժամանակ, խնդրում եմ իմ այս ֆեյսբուքյան գրառումը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում»։

Լուսանկարում՝ Արթուր Մկրտչյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Ճանաչում եմ թե Արթուր Մկրտչյանին, թե Վահագն Վարագյանին։ Մի տեսակ անհասկանալի պատմություն է, ենթադրենք նման հրահանգ իջեցվել է, բայց ինչու պիտի հանրային դեմք հանդիսացող պաշտոնյան սրճարանից զանգահարի, կամ ինչու հեռախոսով։ Էսքանը, Աստված առաջ, թող ոչ մեկը ապօրինի չդատվի․․․ամեն ինչ օրենքի սահմաններում

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728