Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական հետապնդումներ

Փետրվար 21,2021 14:04

Այն, որ Հայաստանը երբեք չի եղել իրավական պետություն, փաստ է։ Մինչև 2018թ․ «ընտրովի» արդարադատությունը գործել է, հիմնականում «հովանավորելով» յուրայիններին և երբեմն՝ «գործեր» սարքելով ընդդիմադիրների դեմ։

Այո, հաճախ ընդդիմադիր գործիչների պատժաչափերը եղել են նաև անհամաչափ՝ կատարած արարքի համեմատ և «որոշվել» են վերևի ցուցումով։ Սակայն այն, ինչ կատարվում է Հայաստանում 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, հիշեցնում է միայն հեռավոր ստալինյան ժամանակները, իհարկե դրանց գավառական կրկնությամբ։

Նախ․ այսօր Հայաստանում բռնությունների հիմնական օրգանը ЧК-НКВД(ԱԱԾ)-ն է, երկրորդ՝ բոլոր իրավապահ կոչվող մարմինները՝ ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, Դատախազություն, գործում են միայն ու միայն բռնապետիկի ցուցումով։ Բռնապետիկն իր մոտ է կանչում նշյալ կառույցների ղեկավարներին ու ղժժում՝ «ձերբակալեք, կալանավորեք, գործ հարուցեք այսինչ այնինչյանի, նրա հարազատների, ընկերների դեմ։ Ինձ չի հետաքրքրում, թե օրենքով այսպե՜ս, այնպե՜ս։ Պա՞րզ է»։

Եվ «խեղճուկրակ» իրավապահները, մտքում հայհոյելով և՛ բռնապետիկին, և՛ իրենց դաժան բախտը, գնում են և իրենք էլ իրենց հերթին հանձնարարում ենթականերին կատարել հրահանգները՝  ձերբակալել, քչփորել այսինչ այնինչյանի անցյալը, գտնել ազգական-ընկերներին և գործեր «թխել»։ Նրանց բոլորին կարելի է հասկանալ, չէ՞ որ «ընտանիք» են պահում։ Ի դեպ, այս մասին մշուշոտ ձևով ակնարկել են ոստիկանության և ԱԱԾ նախկին ղեկավարները։

Ինքս այս ամենում համոզվեցի, երբ կարդացի Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված «մեղադրանքը»։ Նույն բնույթի են նաև  քաղաքական ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված բոլոր այլ մեղադրանքները նույնպես։ Այո, անկախ իմ և ձեր համակրանքից կամ հակակրանքից Կարեն Բեքարյանի, Արա Սաղաթելյանի, Նարեկ Մալյանի նկատմամբ, պետք է բոլորս ընդունենք, որ նրանք քաղաքական բանտարկյալներ են։

Այսպիսին է լինում ազատ, քաղաքակիրթ հասարակության պահվածքը։ Հակառակը՝ ստալինյան հասարակությունն  է՝ իր պարզունակ, ողորմելի մտածողությամբ․ «Վերջապե՜ս դրանց բռնեցին, վաղուց էր պետք․․․ ա՛յ․ ա՛յ, ա՛յ նրանից չէի սպասում․․․ դե մի բան արած կլինի․․․ լավ էլի, հո հենց էնպես չէին բռնի․․․և այլն»։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728