Լրահոս
Օրվա լրահոսը

«Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող կուսակցության նախագահն անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակին

Մարտ 02,2021 17:02

Ermehihaber. «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող Թուրքիայի աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին մարտի 2-ին ելույթ է ունեցել կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ և անդրադարձել ներհայաստանյան զարգացումներին:

Բահչելին հիշատակել է Խոջալուի դեպքերի մասին՝ ամբողջովին ներկայացնելով թուրք-ադրբեջանական քարոզչական թեզերը: Իսկ Հայաստանի և ներհայկական զարգացումների վերաբերյալ խոսելիս՝ թուրք կուսակցապետը անհիմն պնդումներ է արել՝ Հայաստանն անվանելով «ահաբեկչական և խամաճիկ պետություն»։

«Իսկ անցած շաբաթ բանակի կողմից վարչապետին ուղղված հրաժարականի կոչը, իրականում սպասելի վերջնարդյունքի դրսևորում էր: Իսկ երեկ ցուցարարները ներխուժել էին կառավարության շենք, որպեսզի ստիպեն Փաշինյանին հրաժարական տալ»,- ասել է Բահչելին։

Նա, կրկնելով թուրք պաշտոնատար անձանց նույնաբովանդակ հայտարարությունները, պնդել է, որ իրենք ցանկանում են, որ բոլոր երկրներում գերակա լինի ժողովրդավարությունը, անգամ եթե խոսքը գնում է Հայաստանի մասին:

Բահչելին Հայաստանին խորհուրդ է տվել դրսևորել սառնասրտություն և ողջախոհություն։

Այնուհետև շարունակելով ելույթն, ասել է. «Մեր ցանկությունն է, որ Հայաստանը հեռու մնա հեղաշրջումից և մոտ լինի ժողովրդավարությանը: Անգամ մեր թշնամու դեպքում չենք կորցնի վեհանձնությունը, ծնկի եկածին չենք խփի: Մենք թուրք ազգն ենք, Թուրքիան ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031