Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործչի դեմ՝ Երևանում «Գորշ գայլեր» խմբավորման նշանը ցույց տալու համար․ փաստաբաններ

Ապրիլ 28,2026 19:03 Share

Փաստաբան Աբգար Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ես և գործընկերս՝ փաստաբան Վարդուհի Սարգսյանը, հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայում գրանցված և գործող «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ուգյուր Գուզելի դեմ։

Նշված քաղաքական գործիչը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ 111-րդ տարելիցին, իր պաշտոնական թվիթերյան էջում հրապարակել է ՀՀ մայրաքաղաքում՝ Հանրապետության հրապարակում արված լուսանկար, որում բացահայտ կերպով ցուցադրել է «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման նշանը։

«Գորշ գայլեր» կազմակերպությունը աշխարհի տարբեր երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական խմբավորում, որը հայերին դիտարկում է որպես թուրքերի թշնամի և իրականացնում է հակահայկական գործողություններ՝ ներառյալ հայկական մշակութային արժեքների ոչնչացումն ու պղծումը։

Կարծում ենք, որ տվյալ քաղաքական գործչի արարքը, հաշվի առնելով նրա լայն լսարանը ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, ոչ միայն անարգանք է հայ ժողովրդի կրած տառապանքների նկատմամբ, այլև պարունակում է քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ։ Մասնավորապես, այն կարող է համապատասխանել ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմերին։

Թեև քիչ հավանական ենք համարում, որ տվյալ անձը կենթարկվի քրեական պատասխանատվության, այնուամենայնիվ վարույթի նախաձեռնման դեպքում այն կարող է ունենալ կանխարգելիչ և զսպող նշանակություն։

Մասնավորապես, այն կարող է որոշակիորեն զսպել նմանատիպ վարքագծի դրսևորումները՝ հատկապես այն օտարերկրյա քաղաքացիների, որոնք ապագայում միտք ունեն այցելել Հայաստանի Հանրապետություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930