Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սաղաթելյանի խցում եւս 3 կալանավորված անձ կա

Մարտ 03,2021 12:09

ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, ըստ մեր աղբյուրների, կալանքը կրում է «Արմավիր» ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքում։

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 – րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Արա Սաղաթելյանը ՔԿՀ–ի 6-րդ մասնաշենքի 645 խցում է, նրա խցում եւս 3 կալանավորված անձ կա (մեկ խուցը նախատեսված է 4 անձի համար–Ա․Դ․):

Ըստ մեր աղբյուրի, նախկինում, նման հոդվածներով մեղադրվող, հանրության մեջ նշանակալի ճանաչում ունեցող անձանց վարչակազմը տեղավորում էր ՔԿՀ–ի 5–րդ մասնաշենքում, որը հատուկ մասնաշենք էր համարվում։ «Ասենք, «Սասնա ծռեր»-ի անդամներին, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին, Սամվել Մայրապետյանին այդ մասնաշենքում են պահել, բայց հիմա այդ մասնաշենքն էլ սովորական մասնաշենք է դարձել, քանի որ «Արմավիր» ՔԿՀ–ի 2-րդ մասնաշենքում պատիժ պիտի կրեն կիսաբաց ռեժիմով դատապարտյալները»,–նշեց մեր աղբյուրը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031