Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծանր հիվանդությամբ մեկին՝ բանտախուց՝ բուժմասի փոխարեն, մյուսին՝ սեփական ատամն ինքնուրույն պլոմբելու նյութեր. քրեակատարողական բժշկության կենտրոնի «պատշաճ բուժսպասարկումը»»

Նոյեմբեր 26,2026 12:43 Share
Աջակցեք aravot.am-ին

Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք. քրեակատարողական բժշկության կենտրոնի հերթական «պատշաճ բուժսպասարկումը»

2026թ․-ի նոյեմբերի 25-ին  Դիտորդների խմբի անդամներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ։ Այցի ընթացքում արձանագրվել են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խիստ մտահոգիչ իրավիճակներ, որոնք պահանջում են անհապաղ ուշադրություն և համապատասխան մարմինների արձագանքը։

Ներկայացնում ենք Խմբի անդամների կողմից արձանագրված կարճ հրատապ ակնարկ։

Դիտորդների խումբը հանդես կգա մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով մանրամասները։

Մեկին՝ ծանր, պրոգրեսիվող քրոնիկական հիվանդությամբ, բանտախուց՝ բուժմասի փոխարեն, մյուսին՝ սեփական ատամն ինքնուրույն պլոմբավորելու նյութեր՝ ստոմատոլոգիական բուժօգնության փոխարեն, մեկ այլ անձին՝ բուժմասում արնախառն միզահավաք պարկով անկողնուն գամած, ով հարկադրված է ինքնուրույն փոխել սեփական տակդիրն ու դատարկել միզահավաք պարկը։

Նեյրոֆիբրոմատոզով հիվանդ ազատազրկված անձի մոտ առկա է մաշկի տարածուն ախտահարում՝ տարբեր չափերի բազմաթիվ նեյրոֆիբրոմաների տեսքով։ Վերջինս անգամ պառկել չի կարողանում, գանգատվում է դժվարացած և ցավոտ միզարձակումից՝ նշելով, որ ախտահարումներ առկա են նաև սեռական օրգանների շրջանում։ Չնայած առողջական ծանր վիճակին՝ շարունակում է պահվել բանտախցում՝ այլ ազատազրկված անձանց հետ համատեղ։

Մյուս ազատազրկված անձին տրանսգենդեր լինելու պատճառով հրաժարվել են բուժօգնություն տրամադրել, առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը՝ պլոմբանյութը տրամադրելով տոպրակի մեջ։

Սա է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթական «պատշաճ բուժսպասարկման» պատկերը։

Մինչև ե՞րբ են ազատազրկված անձինք զրկվելու ոչ միայն ազատությունից, այլև բժշկական օգնություն ստանալու իրավունքից և մարդկային արժանապատվությունից։

Եվ սա դեռ ամենը չէ, քրեակատարողական հիմնարկներում իրականացվող «բժշկական օգնության» մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30