«Ես ձեզ չեմ ճանաչում, բայց գիտակցում եմ՝ ինչ ճնշման տակ եք եւ ինչ արատավոր շրջապտույտի մեջ եք գտնվում։ Երբ այստեղից գնաք, պետք է կարողանաք ճիշտ որոշումներ կայացնել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին այսպես դիմեց «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։
Ռուբեն Վարդազարյանն արձագանքեց․ «Ես բավականին ուժեղ մարդ եմ եւ այդքան հեշտ չի ինձ ճնշման տակ պահել։ Ոչ, որեւէ ճնշման տակ չեմ։ Գիշերը քնելիս գլուխս հանգիստ եմ դնում բարձին այս օրերին, անգամ այն դեպքում, երբ ճնշումս բարձր է։ Չեմ արել որեւէ բան, որից կամաչեի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈԻՔԻԱՍՅԱՆ


















































