Լրահոս
Օրվա լրահոսը

320 բնակարաններով Էլիտար թաղամաս՝ Գյումրու կենտրոնում՝ մարզպետարանի շենքի դիմաց

Մարտ 04,2021 19:30

Գյումրու կենտրոնական հատվածում՝ Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց, կկառուցվի էլիտար թաղամաս՝ 4-5 հարկանի շենքերով,  մոտ 320 բնակարաններով։  Այն մասնավոր ներդրում է,  նախագծման փուլում է (նախագիծը տես լուսանկարներում ):

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

«Բնակելի համալիրը կկառուցվի  Հանթսմանի  անվան թաղամասի ազատ տարածքում, ներդրողները կան արդեն, նախագիծն էսքիզային վիճակում արդեն համաձայնեցրել ենք, առաջադրանքը տվել ենք։ Նախագիծը հաստատման փուլում է, հաստատելուց հետո որոշ ժամանակ անց կսկսեն կառուցելը»,- ասաց ճարտարապետը։

Մեր հարցին՝ ո՞վ է ներդրողը, ի՞նչ կարգի բնակարաններ են կառուցվելու, էլիտա՞ր թաղամաս է լինելու, ճարտարապետն ասաց․ «Դրանք բարձր կարգի բնակարաններ են լինելու, չէի ասի էլիտար, բայց բարձր կարգի՝  լրիվ մոնոլիտ կոնստրուկցիաներով, շատ բարձր սեյսմականությամբ շենքեր են լինելու։

Դա կաշխուժացնի մեր քաղաքի բնակարանային շուկան , մայրաքաղաքում օգտվում են եկամտահարկով բնակարան ձեռք բերելու արտոնությունից, դա այդ ծրագրի մեջ է տեղավորվում։  4-5 շենքերի մասին է խոսքը՝ մոտ 320 բնակարանով։

Մեր դիտարկմանը, թե ապահով մասսային  հասանելի կլինի, մեր զրուցակիցն ասաց․ «Մի քիչ բարձր կարգի  բնակարաններ են,  հնարավորություն կտա այն մարդկանց,   որոնք փոխելու են իրենց բնակարանը, վերջը  կա մասսա, որը հնարավորություն ունի, Սովետական շրջանի բնակարանը փոխարինել ավելի լավ պայմաններով։

Վարկային ծրագրով ևս հնարավոր կլինի ձեռք բերել, մենք բացելու ենք այդ փողոցը՝ Մհեր Մկրտչյանի  անվան փողոցը միացնելով Խրիմյան Հայրիկ փողոցին, կաշխուժանա  Տեքստիլ կոմբինատի այդ հատվածը, որը հիմա մեռած վիճակում է», ասաց ճարտարապետը։

Շենքերի գույները կլինեն  սև և սպիտակ, այն կունենա շքեղ այգի։ Ներդրում կատարողը «Պրոմ Գրուպ» շինարարական ընկերությունն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բարև ձեզ ինձ հետաքրքիր է իմանալ մանրամասն տեղեկություն բնակարանների մասին։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031