Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը՝ ուսանողների առցանց արագ շախմատի աշխարհի չեմպիոններ

Մարտ 19,2021 11:34

Ավարտվել է արագ շախմատի ուսանողների աշխարհի անդրանիկ առցանց առաջնությունը, որի եզրափակչին մասնակցելու իրավունք ստացել էին նախնական մրցաշարում տղաների եւ աղջիկների ութական լավագույնները:

Աննա Սարգսյան

Աղջիկների պայքարում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ներկայացուցիչ, կանանց միջազգային գրոսմայստեր Աննա Սարգսյանը յոթ հնարավորից վաստակելով 6,0 միավոր նվաճեց չեմպիոնի կոչումը:

Հայկ Մարտիրոսյան

Տղաների աշխարհի չեմպիոն դարձավ նույն ինստիտուտի ուսանող, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որն իր անվան դիմաց գրանցեց 5,5 միավոր: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 3,5 միավորով եզրափակել է տղաների լավագույն հնգյակը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031