Ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Մալա Էզդիա» եզդիների ազգային շարժման և հայ-եզդիական միասնական կամավորական ջոկատի անդամներին՝ շարժման ղեկավար Այսեր Իսայանի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարը նշել է, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և եզդիները ծանր պահերին միշտ եղել են Հայաստանի ու Արցախի կողքին: Նախագահ Հարությունյանը կարևորել է Հայաստանի եզդի համայնքի ներդրումը Հայրենիքի անվտանգության ապահովման գործում՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը գնալով կդառնա էլ ավելի ամուր ու բազմակողմանի:
Արցախի Հանրապետության նախագահի գրասենյակ


















































 
                         
          
          
          
                                 
                                
 
                                    
                                    
                                   