Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդավանք գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. 6 հոգի հոսպիտալացվել են

Ապրիլ 11,2021 21:29

Ապրիլի 11-ին, ժամը 13:40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդավանք գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Հ․ Փ․, ծնված 1969 թ․) և «VAZ-2121» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1957 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները և ուղևորներ Հ․ Ա․-ն (ծնված 1988 թ.), Ն․ Ղ․-ն (ծնված 1988 թ.) և Հ․ Խ․-ն (ծնված 1986 թ.) ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Կապանի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Ա․ Խ․-ին (ծնված 1982 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը ևս հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ։

Բժիշկները տուժածներ Ն․ Ղ․-ի, Հ․ Խ․-ի և Հ․ Փ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ա․ Խ․-ի և Ա․ Գ․-ինը՝ ծանր, իսկ Հ․ Ա․-ինը՝ միջին ծանրության։

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930