Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանին բերման են ենթարկել հորական տնից. Սյունիքից բազմաթիվ բերման ենթարկվածներ կան

Ապրիլ 22,2021 11:31

Կարմիր բերետավորները այսօր առավոտյան բերման են ենթարկել Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։

«Գյուղից չեն տարել, հորական տանն էր Գորիսում։ Մոտ 10 օր է, հիվանդ պառկած էր, տաքություն ուներ, էդ վիճակում էլ, ինչքան ես եմ տեղյակ՝ բերետավորները տարան»,–ասաց Հակոբ Արշակյանը։ Նաեւ եւս լսել է, որ Գորիսում մի քանի հոգու բերման են ենթարկել, բայց այլ մանրամասների չէր տիրապետում։

Արարատ Աղաբեկյանը իր համայնքի բնակիչ է, դրա համար էլ հարազատները տեղյակ էին պահել վարչական շրջանի ղեկավարին։

Արարատ Աղաբեկյանը Շուռնուխի այն բնակիչն է, որի տունը անցել էր ադրբեջանցիների տիրապետության ներքո եւ նա սեփական ձեռքերով այրեց այն: Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հունվարի 5-ին գրել էր. «Էսօր Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը։ Ինձ միշտ թվացել է, եթե ունես կամքի ուժ ու պատրաստ ես գնալ մինչև վերջ, ուրեմն կարող ես հաղթել: Պարզվում է` այդքան էլ այդպես չէ։ Պատերազմի օրերին Աշխարհապետը միշտ ամենաշատն էր ոգևորում, որ գալիս էր համայնքապետարան բոլոր դռները բացում էր, բոլորին ջերմ բարևում ու միշտ հարցնում էինք` հը ի՞նչ կա, մի գոտեպնդող բան պիտի ասեր, ու հումորն էլ անպակաս էր։ Էսօր տագնապ կար ձայնի մեջ, հիասթափություն ու մեծ ցավ։ Խառը, դաժան իրականությունից սիրտդ լցվում է։ Սովորաբար միշտ ապագան է անհանգստացնող, բայց հիմա մտածում եմ` ինչպիսի՞ն կլիներ մեր ներկան»։

Ավելացնենք, որ ոստիկանություն է հրավիրվել նաեւ Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։ Մեր տեղեկություններով, նրան արդեն ձերբակալելու որոշում է կայացվել։ Կապանում եւ Քաջարանում այս պահին իրավիճակը հանդարտ է ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930