Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրիի համայնքապետին հրավիրել են ոստիկանություն. իշխանամետները լուրեր են տարածում, թե նա բողոքի ցույցի կազմակերպիչներից է

Ապրիլ 22,2021 10:12

Մեղրիի համայնքապետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Զաքարյանի տանը կեսգիշերին խուզարկություն է կատարվելու մասին լուրեր տարածվեցին:

Նրա փաստաբան Գայանե Պապոյանը հրապարակել է տեսանյութեր, ըստ որոնց՝ մամուլից տեղեկանալով, որ ոստիկանությունը փնտրում է Մեղրիի համայնքապետին՝ ինքնակամ ներկայացել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն, որտեղ իրենց հավաստիացրել են, թե Մխիթար Զաքարյանի հետ որևէ գործողություն չի կատարվելու:

Մեկ ժամ անց արդեն ոստիկաններն են Մխիթար Զաքարյանին առանց ծանուցագրի հրավիրել ոստիկանություն՝ «անհետաձգելի գործողություն» իրականացնելու համար:

Ավելի ուշ փաստաբանը հաղորդել է. «Լուսացնում եմ Կապան-Երևան ճանապարհին…

Մ. Զաքարյանի տանն ասացին՝ գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին: Հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին, որ գնում ենք Կապանի բաժին: Իսկ Կապանի ճանապարհին պարզվեց՝ գնում ենք Երևան, ընդ որում՝ Երևան բերելու տեղեկատվությունը սեփական միջոցներով ենք հայթայթել:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ պաշտպանյալիս «հրավիրել են» ոստ. բաժին, բայց վերջինս պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնա ոստիկանություն՝ ըստ ապօրինի հրահանգի»:

Հավելենք, Մխիթար Զաքարյանը ներկա էր Մեղրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ցույցին: Եվ իշխանամետ ԶԼՄ-ները լուրեր են տարածում, թե կազմակերպիչը նա է. «Հենց նա է իր խմբին բերել վարչապետի դեմ, թեև փորձում է ներկայանալ որպես հանդարտեցնող»:

Factor.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ նշել էր. «Այն, ինչին ականատես եղանք, վկայում է այնտեղ գտնվող մարդկանց սադրիչ գործողությունների մասին: Այնտեղ կային կոնկրետ մարդիկ, որոնք կազմակերպել էին այդ ամենը: Օրինակ՝ Մեղրիի քաղաքապետն այնտեղ մոտ 30 հոգանոց բանդա է պահում, և այդ մարդիկ իրենց ոչ պատշաճ կերպով էին դրսևորում, այդ մարդկանց մեծ մասը հիմնականում աշխատում է Մեղրիի կամ Ագարակի համայնքապետարաններում կամ Ագարակի կոմբինատում, նրանք այդ անձի՝ Մեղրիի քաղաքապետի բարեկամներն են: Այդ մարդիկ ուղղորդված էին, նրանք վախի մթնոլորտ էին ստեղծել և քաղաքացիներին թույլ չէին տվել մոտենալ վարչապետին: Նրանք իրենց գործողություններով սադրում ու հրահրում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930